Մյուս անգամ գերիների մասին չխոսեք, իրավունք չ...

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի  հանձնաժողովում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ու ՔՊ-ական պատգամավորների միջև վեճ է բռնկվել։

Գեղամ Մանուկյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ասաց՝ խնդրանք-պահանջ ունի՝ արգելել ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանին խոսել Բաքվում գտնվող հայ ռազմագերիների մասին։

Նա օրերս հերթական հարցազրույցն էր տվել այդ թեմայով և «անպատասխանատու հայտարարություններ» էր արել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասին։  Գագիկ Մելքոնյանը տեղից փորձեց հակադարձել։

Գեղամ Մանուկյանը սաստեց․ «Մյուս անգամ էդ մարդկանց մասին չխոսեք, իրավունք չունեք, չխոսեք»։

Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանի եղբայրը՝ Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, փետրվարի 5-ին Բաքվում դատապարտվեց ցմահ ազատազրկման: