«Մյունխենում պետք է խոսեին միանգամայն այլ թեմաներից, բայց, ինչպես միշտ, Ադրբեջանը խնդիրը պրոյեկտեց իր օրակարգի վրա և Նիկոլ Փաշինյանը, (ինչում մենք համոզվել ենք անցած 5 տարիների ընթացքում), չունենալով համապատասխան գիտելիքներ, հմտություններ, հետառություն պարզպես խաղաց Ալիևի խաղը և ստացանք այն, ինչ ստացանք։ Այսինքն, եթե շատ կարճ ասեմ, ազգային նվաստացում, որովհետև ևս մեկ անգամ ֆիքսվեց փաստեր, որոնք առկա են պատերազմի և դրա հետևանքների հետ և փաստեր, որոնք ամենևին չկան , պարզապես փաթաթում են Հայաստանի և հայ ժողովրդի վզին»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը։



