Մյանմայի Ռախին նահանգի խոշոր հիվանդանոցի վրա իշխող խունտայի ավիահարվածի հետևանքով հինգշաբթի առնվազն 30 մարդ է զոհվել, որոնց թվում՝ բուժառուներ, հայտնել է Reuters-ը։
Նշվում է, որ ավելի քան 70 մարդ էլ վիրավորվել է։
Ըստ ափամերձ նահանգի որոշ հատվածներում իշխող խունտայի դեմ պայքարող Արական բանակի ներկայացուցիչ Խինե Թու Խայի, չորեքշաբթի երեկոյան ռազմական ինքնաթիռից նետված ռումբերը հարվածել են Ռախին նահանգի Մրաուկ Ու գյուղաքաղաքի հիվանդանոցին։
«Մրաուկ Ու-ի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցն ամբողջությամբ ավերվել է»,- Reuters-ին հայտնել է Խինե Թու Խան։ «Զոհերի մեծ թվի պատճառն այն է, որ հարվածը հասցվել է ուղիղ հիվանդանոցին»։
Մյանման հակամարտության մեջ է հայտնվել, երբ զինվորականները ճնշել են 2021 թվականի հեղաշրջման դեմ բողոքի ցույցերը, որի արդյունքում Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժիի գլխավորած ընտրված կառավարությունը տապալվել էր։



