«Մուլտի Մեջիք Մոլի» բացումը ուրբաթ օրն է՝ ապր...

Ապրիլի 28-ին, ժամը 17։00-ին տեղի կունենա «Մուլտի Մեջիք Մոլ» առևտրի կենտրոնի բացման արարողությունը, որը կուղեկցվի տոնական և հանդիսավոր համերգային ծրագրով, հայտնի արտիստների կատարմամբ, ինչպիսիք են՝ Hayat Project, Անահիտ Հակոբյան և DJ Harry, ինչպես նաև կլինի հյուրասիրություն, մանկական շոու-ծրագիր, խաղարկություն և բազում նվերներ:

«Մուլտի Մեջիք Մոլը» առաջին և միակ մոլն է Հայաստանում, որտեղ ողջ տարվա ընթացքում ներկայացնելու է զեղչված տեսականի:

Մոլում ներկայացված են աշխարհահռչակ բրենդեր և նոր խանութներ, որոնք են՝ Goodwill վրացական սուպերմարկետների ցանցը, Mikesport–ը, Yoko-ն, ինչպես նաև Vesta խանութ-սրահը բոլորովին նոր կոնցեպտով և մի շարք այլ համաշխարհային բրենդեր, որոնք ներկայացված են մուլտիբրենդային խանութներում: Մոլում գործում է գեղեցիկ տեսարանով Foodcourt՝ 6
երկրների խոհանոցներով, Coffee Cup Lavazza  սրճարանով։ Մոլում կան նաև Araratbank և Ardshinbank բանկերի մասնաճյուղեր, խաղահրապարակ։

Էլեկտրական մեքենաների համար գործում են լիցքավորման կայաններ։ Մոլն առաջարկում է շատ այլ ծառայություններ հաճախորդների ժամանցը ավելի հետաքրքիր և հարմարավետ դարձնելու համար և սիրով սպասում է բոլոր այցելուների իր բացման արարողությանը՝ ուրբաթ օրը, ապրիլի 28-ին։

2M1A8875.jpg (13.15 MB)

2M1A8926.jpg (7.57 MB)

DSC_3949.JPG (3.21 MB)

342812016_153049450798017_1669874501344483067_n.jpg (234 KB)