ՄՏՍ-ն ավարտել է «ՄՏՍ Արմենիա» դուստր ձեռնարկո...

ՄՏՍ ընկերությունն ավարտել է Հայաստանի Հանրապետությունում իր դուստր ընկերության արժեթղթերի 100 տոկոսի վաճառքի գործարքը Fedilco Group Limited կիպրոսյան ընկերությանը։ Այս մասին տեղեկացրել է ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը։

«ՄՏՍ» բաժնետիրական ընկերությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետությունում իր «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերության (առեւտրային ապրանքանիշը՝ Viva-MTS) արժեթղթերի 100 տոկոսի վաճառքի գործարքը Fedilco Group Limited կիպրոսյան ընկերությանը (Կիպրոսի Հանրապետություն)»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Նշվել է, որ գործարքի մեջ էր մտնում նաեւ «ՄոբիԴրամ» վճարային համակարգը, որը ֆինանսական ծառայություններ էր մատուցում Հայաստանի շուկայում, որը «ՄՏՍ Արմենիայի» 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Գործարքի գումարը, ինչպես ավելացրել են մամուլի ծառայությունում, չի բացահայտվում։

ՄՏՍ-ում հայտնել են, որ ստացվել են գործարքի համար անհրաժեշտ բոլոր կորպորատիվ հավանությունները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կարգավորող մարմինների թույլտվությունները։