
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Լյուքսեմբուրգում Եվրոպայի ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին սոցցանցում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես շատ մտահոգված եմ սահմանին աճող լարվածությամբ։ Հուսով եմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի, որպեսզի կարողանա վերահսկել և զսպել այդ լարվածությունը։ Այժմ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրել, իսկ ապօրինի պահվող անձինք, գերիները պետք է ազատ արձակվեն»,-նշել է նախարարը։