«Մտահոգիչ կարող է լինել». ՄԻՊ-ը՝ ՔՊ–ականների...

Ես ի սկզբանե այս հարցով հրապարակային հայտարարություն եմ ունեցել՝ խոսելով անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին, և սա ոչ միայն  այս դեպքի, այլ ցանկացած այլ դեպքի տեսանկյունից կարող է մտահոգիչ լինել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով իշխանական թիմի ներկայացուցիչների՝ հոգևորականներին ահաբեկիչ անվանելուն:

«Առաջին հերթին հասցեավորել եմ իրավապահ մարմինների գործողությունները հարցի հետ կապված, որովհետև շատ կարևոր է նաև հարցին վերաբերելի նրանց զսպվածությունը, օգտագործվող խոսույթը և այլն, բայց կարևոր է նաև, որ մնացյալ դերակատարները այս հանգամանքը հաշվի առնեն», - ընդգծեց Մանասյանը։

Նա հավելեց, որ մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս նման դեպքերի նվազումը, բայց խնդիրը դեռ ամբողջությամբ չի լուծվել: Մանասյանը հույս հայտնեց, որ հնարավորություն կլինի այն ամբողջությամբ լուծել: