
Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության նոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով ողջունել է Հայաստանի հանրությանն ու նշել, որ ցանկանում է ճամփորդել Հայաստանի տարբեր մարզերում, ճանաչել Հայաստանի մշակույթն ու պատմությունը։
«Բարև Ձեզ, ես Ալեքսանդրան եմ՝ Միացյալ Թագավորության նոր դեսպանը Հայաստանում։ Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։ Հատկապես հիմա, երբ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը որոշել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Հուսով եմ, որ կհանդիպենք և կճամփորդենք Հայաստանի մարզերով։ Ուզում եմ սովորել Հայաստանի մշակույթն ու պատմությունը Ձեզ հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք»,-նշել է Քոուլը։