Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 18-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, նորանշանակ դեսպանը հետաքրքրվել է 2026-ին սպասվող հերթական ընտրություններին ընդառաջ ԿԸՀ իրականացվող նախապատրաստական աշխատանքների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքից։
Դեսպան Քոուլը ԿԸՀ-ին է հաղորդել իրենց պատրաստակամության մասին՝ հարկ եղած դեպքում ԿԸՀ-ի կարիքների հիման վրա ձևավորված աջակցություն տրամադրել։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Քոուլին և գործընկերներին՝ 2026 թվականի համապետական ընտրությունների նախապատրաստական ընթացքի մասին ցուցաբերած հետաքրքրության և աջակցության պատրաստակամության վերաբերյալ։



