Մշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխան...

«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը նշել է․ «Աշխարհում շատ վաղուց աշխատանքային հարաբերությունները ուղղահայացից անցում են կատարել հորիզոնականի։ Շատ բարիք ստեղծող բիզնեսներում, որտեղ ակցենտը չի դրվում հաստոցների և տեխնիկայի վրա, այլ ծառայությունների մատուցման, մտքի գեներացման, այստեղ աշխատակիցը ամենամեծ կապիտալն է։ Հետևաբար աշխատակիցը պետք է դիվիդենդ ունենա կազմակերպությունում»։ Սարգսյանը հիշեցրել է, որ դեռևս 2025 թվականին նախաձեռնության սոցիալական հանձնախումբը նամակ է ուղարկել Կառավարություն Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու և կազմակերպություններին իրավունքով օժտելու վերաբերյալ, որ աշխատակցին բաժնեմաս տրամադրեն։ «Մեկի աշխատանքով պայմանավորված դա կարող է լինել 1%, հաջորդինը` կես, մյուսինը` 10%։ Ընդ որում` մենք նաև թիրախավորել էինք, թե Երևան քաղաքում որ կազմակերպություններում բնակչությունը պետք է ունենա փայաբաժին, Վանաձոր քաղաքում` որ, Գյումրիում` որ, այսպես ամբողջը ունենք տեղայնացված», - հավելել է նա։