Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական...

Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանդիպում Թուրքիայի գործընկերների հետ՝ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման մասով, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշեց, որ հանդիպումից հետո նոր մանրամասներ կհայտնի։

Ռուբինյանը նաև չհայտնեց, թե հանդիպումը որտեղ է տեղի ունենալու։

Հարցին՝ երբ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը եկավ Հայաստան, արդյո՞ք նրա անձնագրում հատուկ կնիք դրվեց, Ռուբինյանը պատասխանեց.«Այդ մասին հարցրեք հատուկ մարմիններին»։