Առաջիկա օրերին տեղի կունենա Ադրբեջանի և Հայաս...

Մոտ օրերս կկայանա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը: Հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մյունխենում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև, որից հետո որոշվել է վերսկսել գործընթացը։ Մոտ ապագայում նախատեսվում է դեմ առ դեմ բանակցություններ վարել խաղաղության պայմանագրի հարցով հայկական պատվիրակության հետ»,- ասել է գերատեսչության ղեկավարը։