Մոտ 30 տարեկան քաղաքացին ինքահրկիզվել է կառավ...

Երեւանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում` կառավարական առանձնատան մոտ, քաղաքացին ինքնահրկիզում է կատարել: Այս մասին հայտնեցին ԱԻՆ մամուլի բաժնից:

Նրա խոսքով` տարածքում հերթապահող ոստիկանները փորձել են կանխել մոտ 30 տարեկան երիտասարդի քայլը, սակայն չեն հասցրել, երիտասարդը ինքնահրկիզվել է:

«Ոստիկանները կրակը հանգցրել են: Շտապօգնությունը ուշագնաց, ծանր վիճակում տղամարդուն տեղափոխել է այրվածքաբանության  ինստիտուտ»,-ասաց նա: