Մոսկվայում ընթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի առանձնազրույցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ իր գործընկերների հետ եռակողմ հանդիպման արդյունքներով։
«Այժմ երկկողմ հանդիպում է սկսվել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, որի արդյունքում նրանք մեզ կտեղեկացնեն, թե ինչի է հաջողվել հասնել»,-ասել է նա։