Ռուսաստանն անցյալ տարի մեծացրել է ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանումը՝ չնայած արտաքին սահմանափակումներին: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գարնանային դաշտային աշխատանքների ընթացքին նվիրված խորհրդակցությունում։ Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
«Չնայած արտաքին առևտրի բնագավառում արգելքներին, Ռուսաստանը կարողացավ անցյալ տարի ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանումը հասցնել 41,6 միլիարդ դոլարի», - ասել է ՌԴ ղեկավարը՝ նշելով, որ «աճը բավական լավ է»։
Պուտինի խոսքով՝ ինչպես և նախկինում, Ռուսաստանի Դաշնությունը գյուղատնտեսական արտադրանքի առանցքային մատակարարներից մեկն է աշխարհում և իրեն դրսևորել է որպես հուսալի, կանխատեսելի գործընկեր։
«Հենց այդպես մենք կգործենք նաև այսուհետև: Սպասվում է, որ 2022-2023 գյուղատնտեսական տարվա արդյունքներով հացահատիկի արտահանումը կկազմի մոտ 55-60 մլն տոննա», - հավելել է ՌԴ նախագահը: