Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարություն է տարածել այն մասին, որ Մոսկվայում մասնակի զորահավքը ավարտվել է։
«Մոսկվայի զինվորական կոմիսարի տեղեկություններով՝ նախագահի հրամանագրի և պաշտպանության նախարարության հանձնարարականի հիման վրա սկսված մասնակի զորահավաքի առաջադրանքները կատարվել են ամբողջությամբ։
Մոբիլիզացված անձանց հավաքագրման կետերը փակվում են 2022 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին։ Զորահավաքի ընթացքում բնակության վայրեր և ձեռնարկություններ ուղարկված կանչերը դադարում են գործել։
Մոբիլիզացիան հսկայական փորձություն է դարձել հազարավոր մոսկովյան ընտանիքների համար, որոնց հայրերը, ամուսիններն ու որդիներն այժմ ծառայում են բանակում: Այնուամենայնիվ, մասնակի մոբիլիզացիայի առաջադրանքի կատարումը հնարավոր դարձավ առաջին հերթին մոսկվացիների պատասխանատվության, պարտքի զգացման և հայրենասիրության շնորհիվ»,- նշել է քաղաքապետը։
Նա իր երախտագիտության և գնահատանքի խոսքեր եմ ասել զորահավաքի մասնակիցներին։
«Մենք բոլորս անհանգստացած ենք ձեր ճակատագրով, այն դժվարությունների և վտանգների համար, որոնք ձեզ սպասվում են և որոնց դուք արդեն բախվում եք: Հուսով ենք և աղոթում ենք, որ ողջ-առողջ վերադառնաք։ Վերադարձեք հաղթանակով։ Մոսկվան հոգ կտանի ձեր ընտանիքների և սիրելիների մասին։ Մենք շարունակելու ենք ուղղակի օգնություն ցուցաբերել պաշտպանության նախարարությանը նյութատեխնիկական ապահովման հարցում։ Այն շրջանների ղեկավարության հետ, որտեղ ծառայում են մոսկվացիները, մենք կօգնենք բարելավել կյանքը զորամասերում»,- նշված է քաղաքապետի հայտարարության մեջ։



