Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 5-ին կհանդիպի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Փետրվարի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը կհանդիպի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։



