Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները համագործակցության զգալի փորձ են կուտակել, սակայն, հաշվի առնելով միջազգային լարվածությունը, անհրաժեշտ է ավելացնել կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի համակարգումը։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։ Ռուսաստանի նախագահի ուղերձը ընթերցել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
ՀԱՊԿ գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։
Կազմակերպության անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։
Հայաստանը 2024 թվականի փետրվարից դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին։



