Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մшհվան լուրիցю Միջա...
Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրում է. «Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից։ «Ուժեղ Հայաստանի»՝ Ստեփանավանի համայնքի ղեկավարի թեկնածուն, որին կալանավորել էին ընտրություններից չորս օր առաջ, այսօր մահացել է կալանավայրում։
Նրա դեմ արդեն հրապարակային արշավ էր ընթանում, երբ նրա նկատմամբ կիրառեցին խափանման ամենախիստ միջոցը՝ կալանքը։ Որևէ դատարան նրան մեղավոր չէր ճանաչել։ Հայաստանի իշխանություններին հստակ ասում եմ՝ հարգե՛ք անմեղության կանխավարկածը։ Որևէ պաշտոնյա իրավունք չունի մեղադրանքը ներկայացնելու որպես ապացուցված մեղք։ Կալանքը որպես պատիժ օգտագործելը արդարադատության չարաշահում է։
Հրապարակային ճնշումն ու ազատությունից զրկելը կարող են ծանր հետևանքներ ունենալ մարդու հոգեկան ու ֆիզիկական առողջության համար։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ է ապրել Արսեն Գևորգյանը կալանքի տակ և ինչ հանգամանքներում է մահացել։ Կալանքի տակ նա չէր կարող ինքնուրույն բժշկի դիմել։ Նրա կյանքն ու առողջությունը պաշտպանելու անմիջական պարտականությունը Հայաստանի իշխանություններինն էր։
Կոչ եմ անում անհապաղ միջազգային քննություն սկսել՝ պարզելու, թե ինչպես է պետական իշխանությունը դաժանորեն գործադրվում այն մարդկանց դեմ, որոնց իրականությունից կտրված Հայաստանի ղեկավարը թշնամի է համարում։
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու սիրել են նրան»։