
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կանխել են Մոսկվայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպայի դեմ ահաբեկչական հարձակումը, որը պլանավորվում էր ուկրաինական հետախուզական ծառայությունների հրամանով: Հարձակման մեջ կասկածվող չորս անձինք, որոնցից մեկը Կենտրոնական Ասիայի երկրից մեկի քաղաքացի է, ձերբակալվել են։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Անվտանգության դաշնային ծառայությունից։
Ծառայության տվյալենորվ՝ հանցագործությունը նախատեսվում էր կատարել հասարակության համար խիստ վտանգավոր եղանակով ՌԴ մայրաքաղաքի խիտ բնակեցված շրջաններից մեկում: Մասնավորապես, ահաբեկիչները ինքնաշեն պայթուցիկ են պատրաստել, որը եղել է «բավականաչափ հզոր մինչև 70 մետր շառավղով մարդկանց համար լիարժեք սպանության գոտի ստեղծելու տեսանկյունից»:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մոսկվայում ձերբակալվել են նախատեսված հանցագործության հետքերը թաքցնելու մեջ ներգրավված Ռուսաստանի երեք քաղաքացիներ, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի մի քաղաքացի, որն անմիջականորեն իրականացնելու էր ահաբեկչական հարձակումը», - հայտնել են ռուսական ծառայությունից՝ նշելով, որ ըստ ծրագրի մահանալու էր նաև ահաբեկչությունն իրականացնողը:
Ըստ Ուկրաինայի հետախուզական ծառայությունների՝ հանցագործը նույնպես պետք է սպանվեր:
Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ ահաբեկչական հարձակման ենթադրյալ կատարողին Ուկրաինայի հետախուզական ծառայությունների անունից հավաքագրել է 1979 թվականին ծնված Սաիդաքբար Ղուլոմովը, ով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամ է և գտնվում է Ռուսաստանի և Ուզբեկստանի իրավասու մարմինների կողմից միջազգային հետախուզման մեջ։