Մոսկվայի «Տրոեկուրովսկոյե» գերեզմանատանը տեղի է ունեցել կոմպոզիտոր և երգիչ Վյաչեսլավ Դոբրինինի հուղարկավորությունը։
Ինչպես գրում է kommersant.ru-ն, ծաղկեպսակներ են ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երգչուհի Ալլա Պուգաչովան, ինչպես նաև Մոսկվայի «Դինամո» ֆուտբոլային ակումբը, որի երկրպագուն էր արտիստը։
Կոմպոզիտորին հրաժեշտ տալու էին եկել նրա հարազատներն ու գործընկերները։ Նրանց թվում են ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստներ Լև Լեշչենկոն, Վլադիմիր Վինոկուրը, Յուրի Անտոնովը, դերասան Միխայիլ Գրուշևսկին և այլք:
Վյաչեսլավ Դոբրինինը մահացել է հոկտեմբերի 1-ին։ Կոմպոզիտորը 78 տարեկան էր։ Վերջին մի քանի տարիների ընթացքում արտիստը ելույթ չի ունեցել, քանի որ վատառողջ էր տարած կաթվածներից հետո: Վերջին անգամ նա հանրությանը ներկայացել էր 2022 թվականի փետրվարի 1-ին Լև Լեշչենկոյի հոբելյանական համերգին:
Նշենք, որ Դոբրինինը հոր կողմից հայ է: