Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են ի...

Մոսկվայի և Մերձմոսկվայի տարածքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել:

Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով՝ Մոսկվայի և Մերձմոսկվայի տարածքում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։

Հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել նաեւ Վորոնեժի շրջանում։

Նշենք, որ ավելի վաղ հակաահաբեկչական միջոցառումներ էին սկսվել Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում։

Ստացված տեղեկատվության հետ կապված՝ Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում՝ ուղղված անվտանգության միջոցառումների ամրապնդմանը։ Այս մասին Telegram ալիքի իր էջում հայտնել է քաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը նույնպես հայտնել է, որ տարածաշրջանում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում։