Մոսկվայում բողոքի ակցիա է անցկացվել` ի պաշտպա...

Մոսկվայում բողոքի ակցիա է անցկացվել` ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և կաթողիկոսի։

Բազմաթիվ ռուսաստանաբնակ հայեր իրենց բողոքն ու անհանդուրժողականությունն են հայտնել ՀՀ իշխանություններին՝ պահանջելով ազատություն ապօրինի կալանավորված հոգևորականներին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին։

Ըստ ցուցարարների՝ անընդունելի են Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ծավալված հակասահմանադրական գործողությունները։

Նրանք վարնկարկել են՝ «վեհափառ»։

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է իր անմիջական վերահսկողության տակ առնել Հայ եկեղեցին։