Մոսկվայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով հետաձգ...

Մոսկվայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով հետաձգվել է մոտ 200 չվերթ։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մայրաքաղաքին մոտենալիս ոչնչացվել է 23 անօդաչու թռչող սարք։

Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել մեկնումների և ժամանումների համար, մարդիկ հերթ են կանգնում ինքնաթիռ նստելու համար։ Մի քանի չվերթ չեղարկվել է։