Մոսկվայում կայացել է ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համատեղ նախագահությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը։
Օգոստոսի 17-ին կայացած նիստում կողմերը դիտարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հնարավորությունները և քննարկել 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարության շրջանակում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը։