Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղ...

Մոսկվայում ամերիկյան դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը, քանի «դեռ դրա հնարավորությունները կան»։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին չորեքշաբթի հաղորդվում է դիվանագիտական ներկայացուցչության կայքում։

«ԱՄՆ քաղաքացիները չպետք է այցելեն Ռուսաստան, և նրանք, ովքեր բնակվում կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ լքեն երկիրը, քանի դեռ կոմերցիոն ուղևորությունների սահմանափակ հնարավորություններ կան», - ասվում է դեսպանատան մեջ:

Նպատակն է ապահովել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող անձինք չընկնեն մասնակի մոբիլիզացիայի տակ և սահմանափակված չլինեն հեռանալու երկրից: