ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ կանխել է ահաբեկչական գործողությունները Մոսկվայի մարզում, որոնք պատրաստում էին ուկրաինական հատուկ ծառայությունները:
«Ձերբակալվել է 1972 թվականին ծնված Ուկրաինայի քաղաքացի, որը Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ մեքենայում սարքավորված թաքստոցում Կիևից Էստոնիայի տարածքով Ռուսաստան է տեղափոխել շարժական զենիթահրթիռային «Իգլա» համալիրները»,- ասված է մամուլի տեղեկագրում:
Նրա մոտից առգրավել են «Իգլա» համալիր և գաջեթներ, որոնք հաստատում են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ շփումները։
Կասկածյալը զղջացել է և համագործակցում է հետաքննության հետ:
Քրեական գործը է հարուցվել: Ստուգվում է ուկրաինացու մասնակցությունն այլ հանցագործություններին։



