Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը մոտ մեկ ժամ անցկ...

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը, որին կանչել էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, լքել է նախարարության շենքը։ Նա դիվանագիտական գերատեսչությունում գտնվել է մոտ մեկ ժամ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ 

Դեսպանը Սմոլենսկայա հրապարակում գտնվող նախարարության շենքից դուրս է եկել և որեւէ մեկնաբանություն չի տվել լրագրողներին։ 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։