Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա...

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ՝ Առաջին ալիքով «Մեծ խաղ» հեռուստաշոուի թողարկման կապակցությամբ։ Այս մասին,  հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։

Դեսպանատունը վրդովմունք է հայտնել «հակաադրբեջանական բացահայտ հարձակումների» առնչությամբ, որոնք, ըստ ադրբեջանցի դիվանագետների, հոկտեմբերի 20-ին և 21-ին հեռուստաշոուում դրսևորվել են ռուս քաղաքագետների և հայազգի փորձագետների կողմից։