Մոսկվայի վերաբերմունքը Միջազգային քրեական դատ...

Մոսկվայի վերաբերմունքը Միջազգային քրեական դատարանին, ինչպես նաև Հայաստանի անդամակցությանը, անփոփոխ է։

Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Երևանի անդամակցությունը ՄՔԴ-ին ՌԴ պաշտոնյաների ձերբակալման օրդերների ֆոնին վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին»։

Զախարովայի խոսքով՝ եթե դա նպաստեր ինչ-որ միջազգային իրավական նորմերի ամրապնդմանը, հակամարտության կարգավորմանը, դա «դեռ կարելի էր հասկանալ»։

«Պայց փաստերն այլ բան են ասում։ ՄՔԴ-ն կարգավորելու հարցում չի օգնել ոչ մի հակամարտության, որով փորձել է զբաղվել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։