Եթե Ադրբեջանն ու Թուրքիան ունենան այն ընկալումը, որ Ռուսաստանը չի պաշտպանի Հայաստանին անգամ ագրեսիայի դեպքում, ապա Հայաստանը կարող է առնվազն զրկվել Սյունիքի մարզից։ Այսպիսի կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, Տնտեսության բարձրագույն դպրոցի Եվրոպական եւ միջազգային հետազոտությունների կենտրոն Գիտահետազոտական համալսարանի (ՏԲԴ ԵՄՀԿ ԳՀՀ) փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Երեւանում անցկացվող կլոր սեղանի ընթացքում։
«Խոսքը ԹՐԻՓ-ի մասին չէ, այլ պարզապես «միացյալ Ադրբեջանի» մասին։ Սյունիքը կդառնա Ադրբեջան եւ միջանցք դեպի Նիխիջեւանի շրջան։ Ես կարծում եմ, որ սա լիովին կենսունակ սցենար է, որը կարող է իրականացվել անկախ Երեւանի քաղաքական համաձայնություններից Բաքվի եւ Անկարայի հետ։ Ոչ մի պայմանավորվածություն չի իրականացվի, հատկապես այնպիսի երկրների հետ, ինչպիսին են Ադրբեջանը եւ Թուրքիան՝ ներկայիս քաղաքական ռեժիմների պայմաններում։ Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների ցանկացած ջերմացում լիովին կանտեսվի այդ երկրների էլիտաների կողմից, եթե Հայաստանը կորցնի Ռուսաստանի ներկայությունը եւ նրա կողմից տրամադրվող զսպման գործոնը»,- ընդգծել է քաղաքագետը։



