Իրանի համագործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ պաշտպանության ոլորտում «կշարունակվի ամբողջ ուժով»: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Իրանի հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ վաղեմի պատմություն ունեն և հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա: Այդ շփումներն ու խորհրդակցությունները կշարունակվեն ամբողջ ուժով: Մեր պաշտպանական համագործակցությունն այդ երկու երկրների հետ նաև ունի երկար պատմություն և սահմանված է ռազմավարական և երկարաժամկետ համաձայնագրերի շրջանակներում», - ընդգծել է նա ամենշաբաթյա մամուլի ասուլիսում:



