Մոսկվայի և Կիևի միջև խաղաղությունը չպետք է դա...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հնարավորինս շուտ պլանավորում է զրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ամեն ինչ պետք է կազմակերպվի սեղմ ժամկետներում։ Հաղորդակցությունները ներկայումս վերականգնվում են և պետք է կայանան առաջիկա շաբաթների ընթացքում», — ասել է նա։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ զրույցը պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ։

Այսպես է նա պատասխանել հեռուստաալիքի լրագրողի հարցին, ով հիշեցրել է Մակրոնի վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե օգտակար կլիներ խոսել Պուտինի հետ։

Մակրոնը նաև նշել է, որ կարճաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է շարունակել աջակցել Ուկրաինային իր պաշտպանական ջանքերում։

Նա հավելել է, որ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղությունը չպետք է դառնա Ուկրաինայի կապիտուլյացիան։