Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է շախմատի նախկին աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովին (որին Արդարադատության նախարարությունը որակել է որպես օտարերկրյա գործակալ)՝ Քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի 2-րդ մասի՝ ահաբեկչության հրապարակային կոչերի, ահաբեկչության հրապարակային արդարացման կամ դրա քարոզչության հիման վրա, հաղորդում է РБК-ն։
Համապատասխան միջնորդությունը դատարան ներկայացվել էր դեկտեմբերի 22-ին, ինչը նույի օրը բավարարվել է։ Որոշումը ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 26-ին։
Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը յոթ տարվա ազատազրկումն է։



