Մոսկվայի ճանապարհային ոստիկանության մեքենայի...

Մոսկվայի ճանապարհային ոստիկանության մեքենայի պայթյունի մեջ կասկածվողը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է, հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն։ 

Քննչական կոմիտեն նշել է, որ փետրվարի 22-ին նա գնացքով է մեկնել Սանկտ Պետերբուրգից Մոսկվա, քննիչները տեղորոշել են նրա երթուղին։ Նա մահացել է դեպքի վայրում։

Նրա գործողությունների դրդապատճառներն ու պատճառները, ինչպես նաև նրա շրջապատը պարզվում են։

Սավելովսկի կայարանի հրապարակում ճանապարհային ոստիկանության մեքենայի պայթյունը տեղի է ունեցել սարքի գործարկման հետևանքով։ Մեկ ոստիկան մաhացել էր, ևս մեկը՝ վիրավnրվել։