Մոսկվան սպասում է Բրյուսելում Ալիև-Փաշինյան հ...

Մոսկվան սատարում է ցանկացած կառուցողական միջնորդութում, որը տանում է Բաքվին և Երևանին  խաղաղության։ 

 NEWS.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով հուլիսի 15-ին Բրյուսելում կայանայիք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մասին հարցին։

«Մենք սատարում ենք ցանկացած կառուցողական միջնորդություն, որը տանում է դեպի կայուն խաղաղության հաստատման։ Ուստի անհրաժեշտ է հանդիպման արդյունքների հիման վրա եզրակացություններ անել»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ այսօր  Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրոպական  խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը։