Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը բոլոր ոլորտներում։ Այս մասին հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով՝ եռակողմ պայմանավորվածությունների զարգացման համար, որոնք ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների կողմից 2020 եւ 2022թթ.»,- ասել է նախարարը։