Մոսկվան մինչ այժմ Նյու Դելիից հայտարարություն...

Մոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Մինչև հիմա այդ մասին Դելիից որևէ հայտարարություն չենք լսել»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր, որ Մոդին համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները: