Մոսկվան կպատասխանի առկա բոլոր միջոցներով Եվրոպայի հարձակման դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Եթե հանկարծ Եվրոպան մեր դեմ պատերազմի պատրաստվելու իր սպառնալիքներն իրականացնի և սկսի հարձակվել Ռուսաստանի Դաշնության վրա, նախագահն ասել է՝ դա մեր կողմից հատուկ ռազմական գործողություն չի լինի։ Դա կլինի լիարժեք ռազմական պատասխան մեր ունեցած բոլոր միջոցներով»,-ասել է նա НТВ ալիքին տված հարցազրույցում։



