
Մոսկվան կոչ է անում Բաքվին միջոցներ ձեռնարկել երկրների հարաբերությունները ռազմավարական դաշինքի մակարդակին վերադարձնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում ծագող խնդիրները պետք է լուծվեն գործընկերային եղանակով՝ օգտագործելով քաղաքական և դիվանագիտական ուղիներ։
«Մոսկվան խնդրել էր այցելել ձերբակալված ռուս լրագրողներին, սակայն նման հնարավորություն չի տրամադրվել»,- հայտնել է Զախարովան:
Հիշեցնենք՝ երկու երկրների միջև իրավիճակը սրվեց, երբ ձերբակալվեցին «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիր։ Դրանից առաջ ձերբակալվել են նաև Բաքվում գտնվող մի խումբ ռուսաստանցիներ։
ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ բողոքի նոտա հղելով ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանին՝ պահանջելով ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։