Մոսկվան հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը համարում է բացարձակ սադրիչ, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։
Պաշտոնյան հավելել է, որ Հայաստանի առաջնորդը «թռիչքներ է կատարում Զելենսկու ճանապարհով»։ Բացի այդ, ըստ աղբյուրի, փորձ է արվում Հայաստանը Մոլդովայի նման վերածել մեկ այլ Ուկրաինայի։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետքերով։ Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը մենք համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես, Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը։