Մոսկվան չի բացառում Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա եռ...

Մոսկվան չի բացառում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ձևաչափով բանակցությունների վերսկսումը, սակայն դրանց անցկացման վայրի և ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է, ՌԻԱ Նովոստի-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է եռակողմ ձևաչափի վերսկսմանը, դուք երեկ լսել եք Կիևի հայտարարությունը։ Պարոն Քուշները նման հայտարարություններ էր արել։ Մենք նույնպես չենք բացառում այս եռակողմ ձևաչափի վերսկսումը, բայց վայրի և հստակ ժամկետների մասին դեռ վաղ է խոսել», - ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Կրեմլում տեղի էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների հետ, այն տևել էր մոտ երեք ժամ։ ՌԴ նախագահն այնտեղ ընդգծել էր ուկրաինական հակամարտության բոլոր արմատական պատճառները վերացնելու անհրաժեշտությունը, լրագրողներին հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Կիրակի օրը ԱՄՆ բանակցողները գնացքով Լեհաստանից ժամանել էին Կիև։ Ուկրաինական «ТСН» հեռուստաալիքը հայտնել էր մի քանի փուլով անցկացված պաշտոնական բանակցությունների ավարտի մասին, ընդ որում՝ ավելի ուշ դրանց միացել էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԳերԱնիայի ներկայացուցիչները։