Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։
Այս մասին հաղորդագրություն է տարախծել ՄԻՊ աշխատակազմը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատակազմի ընթացիկ աշխատանքները, դրանց կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև արդյունավետության բարձրացմանն ու ներքին աշխատանքային մեխանիզմների շարունակական կատարելագործմանն ուղղված մոտեցումները։
Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա անելիքներին և առաջնահերթություններին։
Պաշտպանն ընդգծել է աշխատանքների պատշաճ կազմակերպման, դրանց հետևողական իրականացման և հստակ արդյունքների ապահովման կարևորությունը, տվել համապատասխան հանձնարարականներ։



