Մոսկվան ակնկալում է, որ Երևանը այս կամ այն կերպ կմասնակցի Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առաջիկա միջոցառումներին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե չեմ սխալվում, [Հայաստանի] վարչապետ [Նիկոլ] Փաշինյանը նախընտրական քարոզարշավի պատճառով չի կարող մասնակցել։ Բայց, միևնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ այսպես թե այնպես հայկական կողմը, այնուամենայնիվ, կմասնակցի այդ չափազանց կարևոր հանդիպմանը՝ շարունակելով իր ԵԱՏՄ-ին իր անդամակցությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։



