ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
Այդ մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդագրության վարչության տարածած հաղորդագրությունը։
«Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացմանը և քաղաքական երկխոսությանն առնչվող մի շարք հարցեր։ Կարևորվել են Եվրամիության հետ համագործակցության ընդլայնումն ու շարունակական երկխոսությունը։ Ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի ակտիվ համագործակցության կարևորությունն ու պատրաստակամությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ռուբեն Ռուբինյանն ու Վասիլիս Մարագոսը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նրանք կարևորել են տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը ու ընդգծել ՀՀ-ԵՄ համագործակցության նշանակությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հարցում։



