Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց սրբազանների վերաբերյալ քրեական գործն արդեն Երևանում է՝ Առաջին ատյանի դատարանում։
Նախօրեին՝ օգոստոսի 28-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը գործն ուղարկել է Երևանի առաջին ատյանի դատարան՝ ըստ ընդդատության։
Այժմ սպասվում է գործի մակագրումը Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի որևէ դատավորի։ Այսօր՝ ժամը 20։00-ին, հայտնի կդառնա, թե ում է մակագրվել գործը և ով է քննելու այն։
Գարեգին Բ-ի և վեց սրբազանների նկատմամբ քրեական գործը հարուցվել է ծառայողական լիազորությունների օգտագործմամբ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու վերաբերյալ հոդվածով։



