Մոռացեք «Զանգեզուրի միջանցքի» մասին, լինելու...

Իսրայելի և Իրանի միջև սկսած ռազմական գործողությունների ռիսկերը գնահատել ենք առաջին իսկ րոպեից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Թիվ մեկ ռիսկն այն է, որ կարող է այդ պատերազմը շատ երկար տևել և այլ բնույթի վերածվել: Հնարավոր է նաև այլ երկրների ներառվածություն: Մեզ ստաբիլ հարևան է պետք, այն ինչ տեղի է ունենում մեզ համար անընդունելի է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», Սիմոնյանն ասաց. «Մոռացեք «Զանգեզուրի միջանցքի» մասին, լինելու են ճանապարհներ, դրա մասին խոսել ենք, դրա իրավական ձևակերպումները բազմիցս տրվել են»: