Մոնումենտի հայտնի քրեական վարույթի մասով՝ խոս...

Մոնումենտի հողատարածքների հարցով պետք է գնանք քրեական հետապնդումների: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:

«Մոնումենտի հայտնի քրեական վարույթի մասով՝ խոսքը 20 առանձին հողակտորների մասին է, որոնցով տևական ժամանակ քննություն է իրականացվել, քննության ձգձգման պատճառը եղել է նշանակված փորձաքննությունները: Այս տարի ստացել ենք փորձաքննությունների մեծ մասը: Այն հողատարածքները, որոնք օտարվել են քաղաքացիների խախտումներով՝ օտարած պաշտոնյաների մասով իրավական գնահատականներ պետք է տանք ու քրեական հետապնդումների գնանք:

Ինչ վերաբերում է քաղաքացիների բյուրոկրատական քաշքշուքներով պայմանավորված կաշառքի գումարներ տալու դեպքերին՝ ապա ասեմ, որ դրանք շատ են, բայց չեն գերազանցում քաղաքացիների անօրինական գործողությունների համար տված կաշառքներին: Ցանկացած դեպքում, երբ որևէ տեղ հաղորդում կամ տեղեկություններ ենք ունենում, որ կատարված շինարարությունը արվում է կոռուպցիոն գործարքների արդյունքում՝ գնում ենք հետևից ու համապատասխան հիմքերի առկայության դեպքում նախաձեռնում ենք քրեական վարույթեր»,- նշել է նա: