Մոնիտորինգային կենտրոնի ներդնելուց հետո նորից...

Ազգային ժողովի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ բուքմեյքերական գործունեության նկատմամբ 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու վերաբերյալ  օրենսդրական նախաձեռնությանն առնչությամբ հարակից ցեկույց է ունեցել ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը.

«Քննարկմանը ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը բավական մանրամասն քննարկվում է, կառավարությունը նույնպես ներգրավված է եղել այս քննարկումներում և պարոն Սարգսյանի հեղինակած նախագծի առաջին տարբերակը, որը ներկայացավել էր քնննարկման, ըստ էության, որոշակի խնդրահարույց կողմեր ուներ այն իմաստով, որ անհամատեղելի էր գործող հարկային համակարգի կարգերի հետ այն իմաստով, որ առաջարկվում էր շրջանառության հարկ նախատեսել, որը կփոխարիներ միայն ավելացված արժեքի հարկին, ինչը նշանակում էր, որ շահութահարկը պահպանվելու էր խաղային ոլորտի համար, իսկ մեր հարկային համակարգը կառուցված է այն հիմնարար տրամաբանությամբ, որ շահութահարկը և շրջանառության հարկը մեկմեկու բացառող են, այսինքն, դրանք չեն կարող մեկտեղվել, հակառակ դեպքում դա գործնականում կիրառել հնարավոր չէր լինի, երկրորդ խնդրահարույց կողմն այն էր, որ պարզապես հանրահաշվորեն նախագծով առաջարկվող լուծումը գործնականում անիրատեսական էր: Եթե ավելի կոնկրետ թվերով խոսելու լինեմ, այս ոլորտում ընդունված է կազմակերպիչների հասույթը չափել համախառն խաղաային արդյունք հասկացությամբ, որն ընդունված խաղադրուքների և վճարած շահումների դրական տարբերություն  է, և 2024 թվականի համար, ըստ ստացված հաշվետվությունների, այս թիվը կազմում է 134 մլրդ դրամ, մինչդեռ ներկայացված առաջարկով գեներացվող հարկի ծավալը հանրահաշվորեն ստացվելու է ամբողջ խաղադրույքների 10 տոկոսը, որն անգաներով ավելի բարձր է, քան այս հասույթը, և այստեղ տրամաբանությունը  մեզ հուշել է, որ չի կարող սահմանվել հարկ, որը հասույթից  մի քանի անգամ ավել է:

Այնուհետև մեր քննարկումները շարունակվել են բավական կառուցողական տրամաբանությամբ և վերանայվել է այս մոտեցումը և հաշվի առնելով, որ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ, դեռ 2022-ի տարեվերջին խաղային ոլորտի համար սահմանվել է խաղադրույք ընդունելու իրավունքի կամ քվոտայի, այսպես կոչված, վաճառքի պետական տուրք, կառավարության առաջարկը եղել է այն, որ այո, թերևս արժե բարձրացնել խաղային ոլորտի բեռը, սակայն այս բեռը եկեք այս փուլում բարձրացնենք եղած պետական տուրքի շրջանակներում, ըստ այդմ, հակընդդեմ առաջարկն այն է, որ 2025թ.-ի ապրիլի 1-ից եղած պետական տուրքի դրույքաչափերը կրկնապատկվեն, որը ֆիսկալ ազդեցության առումով կնշանակի տարեկան շուրջ 13 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտ և նաև օրենքով ամրագրել, որ այդ խաղադրույքների ընդունման համար իրավունք ձեռք բերելու պետական տուրքը շարունակաբար որոշակի տոկոսով, որոշակի գործակցով աճելու է այնքան ժամանակ, քանի դեռ երկրում չի ներդրվել խաղային ոլորտի մոնիտորինգային կենտրոնը և մասնավորապես օպերատորի համակարգը, սա չափազանց կարևոր է կառավարության համար, որովհետև միայն այս համակարգի ներդրման և արդյունավետ գործարկման պարագայում մենք կարող ենք խաղային ոլորտների կազմակերպիչներից ստացվող տեղեկատվությունը համարել արժանահավատ և հուսալի, և ըստ այդմ, մեր քաղաքականությունը, ըստ կարիքի ճշգրտել և համոզված լինել, որ մենք համարժեք հարկում ենք ապահովում:

Այս համակարգի ներդրման իրավական հենքն արդեն ունենք, Ազգային ժողովն անցյալ տարի ընդունել է համապատասխան օրենք, ՊԵԿ-ը հիմա գործուն քայլեր է ձեռնարկում այս համակարգն արագ ներդնելու ուղղությամբ, հավակնություն ունենք, որ միջազգային մրցույթ հայտարարենք և ոլորտում առաջատարներին հրավիրենք, և մեր երկրում այս խնդիրը միջազգային ստանդարտին համապատասխան լուծելու և արդեն այս համակարգի ներդրումից և որոշակի ժամանակ  կիրառությունից հետո, երբ կունենանք արժանահավատ տեղեկություն, մենք կրկին կարծում եմ՝ առիթ կունենանք վերադառնալու ոլորտի հարկման հարցին՝ վերահաստատելու մեր քաղաքականությունը կամ ըստ կարիքի, վերանայելու»: