
ԱՄՆ-ի «առավելագույն ճնշման» քաղաքականությունը խնդիրներ է ստեղծել Իրանի համար, սակայն Իրանի ժողովուրդը պատրաստ չէ ականատես լինել այն նվաստացմանը, որն Ուկրաինան ապրեց Վաշինգտոնի հետ Կիևի բանակցությունների ընթացքում։ Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։
«Բանակցությունները բարի կամքի դրսևորում են և չեն կարող պարտադրվել: «Մաքսիմալ ճնշումը» արդեն փորձարկվել է մեզ վրա։ Այո, դա մեզ անհանգստություն պատճառեց, բայց մենք պատրաստ չենք ականատես լինել նույն նվաստացմանը, ինչ ուկրաինացի ժողովուրդը իր նախագահի նկատմամբ»,- ասել է Մոհաջերանին՝ պատասխանելով միջնորդների միջոցով ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորության մասին հարցին։
Ավելի վաղ, Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարեց նավթային բրոքերների և իրանական նավթի առաքումների հետ կապված նավերի դեմ պատժամիջոցների նոր փուլի մասին՝ «առավելագույն ճնշման» քաղաքականությանը վերադառնալու ռազմավարության մաս: